Ուզբեկստանը միացել է Անկախ պետությունների համագործակցության ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Երկրի խորհրդարանը նոյեմբերի 29-ին վավերացրել էր այդ համաձայնագիրը։ Իսկ այսօր նախագահ Իսլամ Քարիմովը ստորագրել է վավերացման մասին օրենքը, ինչը նշանակում է, որ այդ երկիրը միացել է համաձայնագրին։
Բացի Ուզբեկստանից, համաձայնագրին միացել են ևս ութ երկրներ՝ Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Տաջիկստան, Ղրղզստան։ Վերջին երկու երկրները համաձայնագիրն առայժմ չեն վավերացրել։