Եվրոպական ֆուտբոլային ասոցացիաների միությունը (UEFA) ցանկանում է ընդլայնել Եվրոպայի առաջնության մասնակից երկրների ցանկը, ընդրկելով նաև Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: ՈՒԵՖԱ -ի նախագահ Միշել Պլատինիի խորհրդականներից մեկի խոսքերի համաձայն՝ առաջնության մասնկից կարող են դառնալ նաև Մեկսիկայի և Ճապոնիայի հավաքականները: «Չնայած, որ այս գաղափարը դեռ գտնվում է քննարկումերի փուլում, այն լիովին իրագործելի է: Հարավամերիացիները տասնամյակներ շարունակ մի շարք թիմեր են հրավիրել Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնկակցելու համար: Ինչու՞ մենք չենք կարող հետևել իրենց օրինակին:»,- ասել է Պլատինիի խորհրդականը: Եվրոպայի 2020թ-ի առաջնությունը կընթանա 13 քաղաքներում: Իսկ, թե որ երկրները կհյուրնկալեն այն, կհայտարարվի արդեն 2014թ.-ի սեպտեմբերի 25-ին: |