տուն Սպորտ ՈւԵՖԱ-ն կպատժի Սելթիկին՝ տրիբունաներում անկախատեսելի տրամադրությունների համար

ՈւԵՖԱ-ն կպատժի Սելթիկին՝ տրիբունաներում անկախատեսելի տրամադրությունների համար

211
0

1332550

ՈւԵՖԱ-ն տուգանել է շոտլանդական «Սելթիկին»՝ Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ քաղաքական քարոզչության բնույթի պաստառ պարզելու համար։ Շոտլանդական ակումբը 50 հազար եվրո տուգանք կվճարի Green Brigade երկրպագուների պաստառների համար, որոնցից մեկի վրա եղել է Շոտլանդիայի անկախության համար պայքարած Ուիլյամ Ուոլեսը, իսկ մյուսին՝ Հյուսիսային Իռլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից անջատման համար պայքարած Բոբի Սենդսը։ Դրանց ուղեկցող գրության մեջ ասվում էր՝ «Ահաբեկի՞չ, թե՞ երազող»։

Տեղեկացնենք, որ Շոտլադիան հաջորդ տարի պատրաստվում է անկախության հանրաքվե անցկացնել, որի ժամանակ շոտլանդացիներին կառաջարկվի պատասխանել Մեծ Բրիտանիայից անջատվելու մասին հարցին։ ՈւԵՖԱ-ն միշտ արգելում է քաղաքական բնույթի պաստառների առկայությունը տրիբունաներում։ Այս միջադեպը կրկնելու դեպքում՝ շոտլանդացի երկրպագուները կզրկվեն հաջորդ խաղը մարզադաշտում դիտելու հնարավորությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here