տուն Սպորտ ՈՒԵՖԱ-ն արգելել է Ուկրաինայում անցկացնել միջազգային խաղեր

ՈՒԵՖԱ-ն արգելել է Ուկրաինայում անցկացնել միջազգային խաղեր

77
0

1772593_w2

ՈՒԵՖԱ-ն համապատասխան նամակով Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային արգելել է օգոստոսից հոկտեմբեր ամիսներին Ուկրաինայի բոլոր մարզադաշտերում ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելը, բացի Կիեւի «Օլիմպիական»-ից եւ «Լվովի արենա»-ից։

Տվյալ սահմանափակումը տարածվում է Ուկրաինայի ազգային հավաքականի, Ուկրաինայի երիտասարդական ազգային հավաքականի եւ կանանց հավաքականի խաղերի վրա, որոնք անցկացվում են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո։ Հաղորդում է dynamo.kiev.ua-ն։

Արգելքը չի վերաբերում եվրագավաթային հանդիպումներին, հավանաբար, այն պատճառով, որ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի կազմերը, տվյալ պահին, պաշտոնապես որոշված չեն։

ՈՒԵՖԱ-ի հետագա որոշումներն այս հարցում կախված կլինեն Ուկրաինայում քաղաքական իրավիճակների զարգացումից։