տուն Սպորտ ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ քննարկել ենք ազգային ստադիոնի անհրաժեշտությունը. ՀՖՖ գլխավոր քարտուղար

ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ քննարկել ենք ազգային ստադիոնի անհրաժեշտությունը. ՀՖՖ գլխավոր քարտուղար

190
0

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Հայաստան կատարած այցի ժամանակ ՀՖՖ-ի հետ քննարկել նոր մարզադաշտի հարցը: Այդ մասին պատմել է ՀՖՖ-ի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը:

«ՈՒԵՖԱ-ի նախագահի այցի ժամանակ կարևոր հարցեր քննարկեցինք: Օրինակ` Հայաստանի մարզերում ֆուտբոլի զարգացումը, լայն մասսաների ներգրավումը և մանկապատանեկան ֆուտբոլը:

Քննարկել ենք նաև նոր`ազգային ստադիոն ստեղծելու անհրաժեշտությունը»,- ՀՖՖ գլխավոր քարտուղարի խոսքը փախանցում է armfootball.com-ը:

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ն Հայաստանին օգնելու է նաև կանանց ֆուտբոլի ու ֆուտզալի զարգացման հարցերում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here