ՈւԵՖԱ-ի կոնգրեսը որոշում է կայացրել հաստատելու 2018 թվականի Ազգերի լիգա մրցաշարի անցկացումը: Աստանայում ընթացող կոնգրեսում այս որոշումն ընդունվել է միաձայն:
Առայժմ հայտնի չէ մրցաշարի հստակ ձևաչափը, սակայն, ինչպես տեղեկացրել ենք, նախատեսվում է ստեղծել հավաքականների 4 դիվիզիոն, որոնցում ընդգրկված կլինի չորսական թիմ: Նախատեսվում է, որ խաղերն անցկացվելու են ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական խաղերի համար հատկացված օրերին: