Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի հերթական մրցակիցը Ջիբրալթարի թիմն էր: Հայ պատանիները կրկին հաջողություն են գրանցել՝ 4:0 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ:
ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեր հավաքականից գոլեր են հեղինակել Վարդան Թովմասյանը, Լևոն Բաշոյանը, Ալեն Ղալթախչյանը և Դավիթ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում հայ պատանիները 2։1 հաշվով հաղթել էին Բելառուսի տարեկիցներին։ Առաջին տուրում Հայաստանի Մ-15 թիմը մրցել էր Հունգարիայի Մ-15 հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: 11 մետրանոցներով հաղթել էր Հունգարիայի թիմը՝ 5։3։
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա Հունգարիա — Բելառուս հանդիպման ավարտից հետո: