տուն Քաղաքական Միջազգային Ուգո Չավեսն արտաամուսնական երկու երեխա ունի․ Մադուրո

Ուգո Չավեսն արտաամուսնական երկու երեխա ունի․ Մադուրո

89
0

familia-hugo-chavez

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի օրն առաջին անգամ հայտարարել է, որ Վենեսուելայի նախկին առաջնորդ, անցած տարի քաղցկեղից մահացած Ուգո Չավեսն ունի արտաամաուսնական զավակներ։ Չավեսն, ըստ ներկայիս նախագահի, երկու զավակ է ունեցել բորտուղեկցորդուհի Նիդիյա Ֆախարդոյից։ Նրա որդին 8 տարեկան է, իսկ դուստրը՝ 5։ Այս մասին հաղորդում են լատինամերիկյան լրատվամիջոցները։

Մինչև հիմա հայտնի էր Չավեսի 5 օրինական զավակների մասին՝, որոնք ծնվել էին նախկին առաջնորդի երկու ամուսնություններից։ Հայտնի է դարձել նաև, որ 2008 թվականին Չավեսը պաշտոնապես ճանաչել է Սարա Մանուելի հայրությունը, իսկ 2009-ին՝ Խենեսիս Մարիայի։