Ուգանդայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը նախատեսում է ցմահ բանտարկություն այն մարդկանց համար, ովքեր նույնասեռական հարաբերություններ են ունեցել: Այս մասին հաղորդում է The New Vision-ը:
Ուգանդայի օրենսդրությամբ նույնասեռականությունն արգելված է: Նոր օրենքով խստացվում է պատժամիջոցը, ինչպես նաև քրեորեն պատժելի է դառնում նույնասեռականության քարոզչությունը, այդ թվում իրավապաշտպանների կողմից այդ թեմայի արծարծման դեպքում: