Հունվարի 27-ին Երևանում սպանվեց քրեական հեղինակություն Թևոսիկիˋ Թևոս Սաֆարյանի եղբայր Արթուր Սաֆարյանը: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գործով որպես մեղադրյալ անցնում են Իսրայել Սարգսյանը՝ Իսոն և Տիգրան Ասատրյանը: Նրանցից և ոչ մեկը չի ընդունում իր մեղքը: Ըստ տարբեր տեղեկությունների Իսոն սպանել էր իրական սպանությունը կատարող Մոսոյին և դիակը թաքցրել:
Առաջիկայում փորձ է արվելու կրկին կենդանի խոզ նետել դիտահորը, որտեղ ենթադրվում է, որ Իսոն նետել է Մոսոյի դիակը: Արդեն նախկինում երկու նման փորձ արվել է, սակայն ապարդյուն: Նույնիսկ խոզին ամրացված հեռախոսի ազդանշաններն են անհետացել:
Ստացվում է, որ չկա դիակ՝ չկա հանցագործություն: