տուն Լուրեր Բլոգ Ու՞մ է պետք ընդհանրապես Սահմանադրությունը, որը չի գործում՝ լինի լավ, թե վատ....

Ու՞մ է պետք ընդհանրապես Սահմանադրությունը, որը չի գործում՝ լինի լավ, թե վատ. Ալեն Սիմոնյան

123
0

Alen

Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կարծում եմ հասկանալի է, թե ինչի համար է իշխանությունն ուզում մեր երկիրը պառլամենտական կառավարման ձևի փոխել: Մի պարզ պատճառով, քանզի ընտրություններ կեղծելը, ծանոթ -բարեկամ աշխատացնելը և ընտրակաշառք բաժանելը շատ ավելի հեշտ է պառլամենտականների ժամանակ: Ու դա է միակ պատճառը, որ երկրի առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ դեմքերը չամաչելով իրենց տարիքից, դիրքից, սպիտակ մազերից ու դիզած միլիոններից, պնդում են , որ սահմանադրական բարեփոխում է պետք: Ուզում են հասարակությանը ապացուցել, որ Հայաստանի համար շատ ավելի ճիշտ կլինի Շմայսին, Գալուստ Սահակյանին, Մանվելին, Ալեքսանյանին , Շուշան ՊԵտրոսյանին …. այս երկրիում էլ ավելի մեծ իշխանություն տալ: Ասում են, որ սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է և պետք է փոխվի` համապատասխանի ժամանակի պահանջներին` մոռանալով, որ միակ բանը այս երկրում, որի փոփոխման կարիք կա, դա իրենք են: Միակ բանը, որ հնացել է անտանելի է դարձել ու անհամատեղելի է Հայաստանի և քաղաքացու համար դա իրենք են:
Վերջապես, ում է պետք ընդհանրապես Սահմանադրությունը, որը չի գործում լինի դա լավ, թե վատ Սահմանադրություն: Մեզ այսօր բավարար կլինի, որ գործի Աստվածաշնչի պատվիրաններից գոնե մի գողացիր ու մի սպանիրը: Ու փառք Աստծո, Աստվածաշունչը իր 10 պատվիրաններով ռեֆերենդումի չես դնի: