տուն ժամանց Որ wi-fi չունենանք, երեխեքը նույն դասարան են մնալո՞ւ. համացանցային հումորներ

Որ wi-fi չունենանք, երեխեքը նույն դասարան են մնալո՞ւ. համացանցային հումորներ

791
0

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվել են կորոնավիրուսի վերաբերյալ հումորային գրառումների, տեսանյութերի ու ծաղրանկարների հոսքեր:

Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

«Տղես մեծ դասամիջոցին ամանները կլվանաս»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

«Կատակում են գյումրեցիները» խմբի օգտատերերից մեկն էլ գրել է. «Այսօրվանից երթուղային վարորդները կաշխատեն տանից. խնդրում ենք մարդկանց գնալ վարորդների տուն՝ շարժվելու համար»:

«Հիմա ի՞նչ,որ wi-fi չունենանք,երեխեքը նույն դասրան են մնալու՞»,-գրել է ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր։

«Առաջ տնեցիք
-էտ անտեր ինտեռնետից դուրս եկ դաս արա,իսկ հիմա
— էտ անտեր ինտեռնետը միացրու դաս արա շուտ»,-նման գրառման հանդիպեցինք «Որակյալ հումոր» անունը կրող ֆեյսբուքյան էջում:

«Շուտով…
Էջմիածինը վիզային ռեժիմ է սահմանում հարևան Մասիս և Աշտարակ քաղաքների հետ։ Փակ է Էջմիածին- Երևան սահմանը։
Խիստ վերահսկողություն է Արմավիր քաղաքի սահմանային անցակետում»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։

Էջմիածնի Քրիստոնեական Հանրապետություն

Համացանցում բուռն արձագանքների է առաջացել նաև «Բալես Էջմիածինից հյուր ունենք» անունը կրող տեսանյութը:

«Կորոնավիրուսն ու Հայաստանը» անվանումը կրող տեսանյութը նույնպես արժանացել է օգտատերերի ուշադրությանը: