Աշխարհում համաճարակի վերածված կորոնավիրուսով պայմանավորված` առոջապահության ոլորտի բժիշկներն ու փորձագետները հետազոտել են մի շարք մթերքներ, որոնցից առաձնացրել են այն սննդամթերքներն ու պտուղ-բանաջարեղենը, որոնք կարող են կանխել վիրուսի առաջացումը մարդու օրգանիզմում:
Իսպանական La Vanguardia թերթը հրապարակել է բժիշկների առաջարկած մթերքների ցանկը. այն գլխավորել Է սխտորը, որը համարվում Է բնական հակամանրէական, հակավիրուսային եւ հակասնկային միջոց:
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/03/սխտոր.jpg?resize=640%2C366)
Դրան հաջորդում են նուշը, որը հարուստ է E վիտամինով, եւ հապալասը, որը պաշտպանում Է շնչուղիները:
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/03/հավի-արգանանկ.jpg?resize=512%2C341)
Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որն արգելակում Է մրսածության ժամանակ լորձի առաջացումը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ եւ վիտամիններ, միներալներ եւ հակաօքսիդիչներ, եւ բջջանյութ պարունակող բրոկոլի:
Ցանկում տեղ են գտել նաեւ սնկերը, մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները եւ ոստրեները:
Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են կոճապղպեղը եւ քրքումը, ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը եւ կեֆիրը: