Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով, այսինքն` հաշվարկվելու է մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի պետի պաշտոնակատարը:
Գարիկ Մինասյանի խոսերքով՝ հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից:
Նա ընդգծել է, որ եթե ներմուծված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «տարանցման հայտարարագիրը», բայց «ուղևորային մաքսային հայտարարագիրը» գրանցվի հունվարի 1-ին, այդ դեպքում կհաշվարկվեն նոր դրույքաչափերը: Այսինքն` պետք է մինչև հունվարի 1-ը գրանցել «ուղևորային մաքսային հայտարարագիրը», որպեսզի մաքսազերծումը կատարվի ներկայում գործող դրույքաչափերով:
Մանրամասները` shantnews-ի տեսանյութում: