AraratNews.am-ը ներկայացնում է հայաստանյան բուհերում դիմորդների շարժն ըստ առաջին հայտի:

ԵՊՀ-ում առաջին հայտով դիմորդներն ամենաշատն Իրավագիտության ֆակուլտետ են դիմել (367 հայտ), երկրորդ տեղում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն է (327 հայտ), երրորդ տեղում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է (183 հայտ): Այնուհետև, համապատասխանաբար, Միջմշակութային հաղորդակցության (անգլերեն) (128 հայտ), Հոգեբանության (128 հայտ), Կառավարման (ըստ ոլորտի) (126 հայտ), Սերվիսի (123 հայտ), Թարգմանչական գործ անգլերեն և հայերեն լեզուների (118 հայտ), Լրագրության (103 հայտ), Հայոց լեզվի և հայ գրականության (103 հայտ) բաժիններն են:

ԵՊՀ ԻՄ-ում դիմորդներն առաջին հայտով ամենաշատը Ֆինանսներ (ըստ ոլորտի)՝ (30 հայտ), Զբոսաշրջություն (25 հայտ), Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (22 հայտ), Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (20 հայտ), Անգլերեն լեզու և գրականություն (17 հայտ), Հոգեբանություն (16 հայտ) մասնագիտություններով են դիմել:

ՀԱՊՀ-ում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) առաջին հայտով ամենաշատը Տեղեկատվական տեխնոլոգիաներ (116 հայտ), Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (108 հայտ), Ծրագրային ճարտարագիտություն (98 հայտ), Տեղեկատվական անվտանգություն (94 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

ՃՇՀԱՀ-ում (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) դիմորդները առաջին հայտով ամենաշատը Դիզայն (124 հայտ), Ճարտարապետություն (119 հայտ), Շինարարություն (35 հայտ), Զբոսաշրջություն (20 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

ՀՊՏՀ-ում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) դիմորդները առաջին հայտով ամենաշատը Ֆինանսներ (ըստ ոլորտի) (270 հայտ), Կառավարում (ըստ ոլորտի) (235 հայտ), Շուկայագիտություն (մարքեթինգ) (ըստ ոլորտի) (142 հայտ), Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) (115 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:

ՀՊՄՀ-ում (Հայաստանի պետական մանկավարժական համալսարան) դիմորդները առաջին հայտով ամենաշատը Հոգեբանություն (110 հայտ), Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (86 հայտ), Հայոց լեզու և գրականություն (69 հայտ) մասնագիտություններով են դիմել:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում դիմորդները առաջին հայտով ամենաշատը Սերվիս (148 հայտ), Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու (142 հայտ), Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ (137 հայտ), Լեզվաբանություն, անգլերեն լեզու (82 հայտ), Մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն (61 հայտ) մասնագիտություններով են դիմել:

Երևանի պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) դիմորդները առաջին հայտով ամենաշատը Գործիքային կատարողականություն (83 հայտ), Վոկալ արվեստ (75 հայտ) մասնագիտություններով են դիմել:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դիմորդները առաջին հայտով ամենաշատը Դերասանական արվեստ (դրամ. թատրոնի և կինոյի դեր.) (61 հայտ), Կինոարվեստ (խաղ. ֆիլմի ռեժ., վավ. ֆիլմի ռեժ., հեռուստառեժիսուրա) (21 հայտ):

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում դիմորդները առաջին հայտով ամենաշատը Հագուստի մոդելավորում (47 հայտ), Համակարգչային գրաֆիկա (43 հայտ) մասնագիտություններով են սիմել:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում դիմորդները առաջին հայտով ամենաշատը, համապատասխանաբար, Բուժական գործ (583 հայտ), Ստոմատոլոգիա (150 հայտ) մասնագիտություններով են դիմել:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում դիմորդները առաջին հայտով ամենաշատը Մասնագիտական մանկավարժություն (280 հայտ), Առողջարարական ֆիզիկական կուլտուրա (կինեզոլոգիա) (62 հայտ) մասնագիտություններով են դիմել:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դիմորդներն ամենաշատը Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի (45 հայտ), Ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտությունների (բ)՝ (27 հայտ), Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի (18 հայտ) համար են դիմել:

Հայ-ռուսական համալսարանում դիմորդներն ամենաշատը Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (54 հայտ), Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու (12 հայտ) մասնագիտությունների համար են դիմել:
Հայաստանյան բուհերում դիմորդների շարժի ամբողջական պատկերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Օլյա Շահինյան