Մալայզիական ավիաընկերությունը, որին պատկանում էր երեկ Ուկրաինայի տարածքում անջատողականների կողմից խփված ինքնաթիռը, հրապարակել է ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի անդամների քաղաքացիության մասին տեղեկություններ։
Պարզվել է, որ ինքնաթիռում ամենաշատը եղել են Նիդերլանդների թագավորության հպատակներ՝ 154։ Անձնակազմի բոլոր անդամները մալայզիացիներ են։ Բացի Նիդերլանդների քաղաքացիներից ինքնաթիռում եղել է 27 ավստրալացի, 23 մալայզիացի, 11 ինդոնեզիացի, 6 բրիտանացի, 4՝ գերմանացի և բելգիացի, 3 ֆիլիպինցի, մեկ կանադացի։ Մյուսների քաղաքացիությունը ճշտվում է։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվել է 23 ամերիկացի։