Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն այսօր ասուլիսում ասաց, որ ունեցել են նախընտրական բուռն ժամանակահատված:
Նա անդրադարձավ մի դեպքին՝ Շուշիում կատարվածին. «Մարդ, գտնվելով առողջական ծանր վիճակում, ափսոսում եմ՝ նրա նկատմամբ այդպիսի անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել: Կաշառելու քայլ ու նման բան անելու անհրաժեշտություն չկա»:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ փորձել են վարկաբեկել «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինքին:
Պատասխանելով լրագրողին հարցին՝ որ ուժի հետ կոալիցիա կկազմի, Արայիկ Հարությունյանն ասաց. «Բոլորի հետ, այն ուժերի հետ, որոնք կընդունեն մեր օրակարգը: 2019 մայիսի 18-ին Իշխանաձորում ասել եմ՝ Արցախը Հայաստան է՝ վերջ, Արցախի իշխանությունը պետք է համագործակցի Հայաստանի իշխանության հետ: Կարող է լինել մի տարաձայնություն՝ դա Արցախի խնդիրն է, բայց փառք Աստծո, դա չկա»:
Պաշտոնի առաջարկություն անելու է Մասիս Մայիլյանին, կհամագործակցի՞ Սամվել Բաբայանի հետ, որի կուսակցությունը երկրորդ քաղաքական ուժն է լինելու խորհրդարանում, Արայիկ Հարությունյանը հիշեցրեց՝ Սամվել Բաբայանն իր հրամանատարն էր, երբ ինքը ծառայում էր: Մասիս Մայիլյանի հետ ունեն անցած ճանապարհ:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը ոչ մեկի հետ չի զրուցել, հետևաբար՝ պաշտոնի առաջարկ չի կարող անել: