Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների օրինագծի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի այն դատավորներին, որոնք կքննեն ապօրինի ծագման գույքի բռնագանձման քրեական գործերը:
Օրինագիծն այսօր ԱԺ-ում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: «Կողմ» քվեարկեցին 83, «դեմ»՝ 1 պատգամավոր: