Հայաստանում հաղթողներն ու պարտվողները միշտ նույն մարդիկ են: Հաղթողները հաղթում են, որովհետև համագործակցում են՝ խտրություն չդնելով, գրկաբաց, ում հետ ասես: Համերաշխությունն ու ընդհանուր շահի գիտակցումն այնտեղ կատարելության է հասնում: Տարաձայնությունները բանակցելի են, գները՝ սակարկելի: Համագործակցում են բնազդաբար, բռնանում՝ համագործակցաբար, հոշոտում՝ մրցակցաբար: Պարտվողներն էլ պարտվում են որովհետև մրցակցում են հաղթական համագործակցությունից առաջ և ոչ թե հետո՝ կիսելով չեղած ավարը: Հայաստանում ամենաանողոք մրցակցությունը պարտվողների դաշտում է:
Քեմբրիջի ուսանող Սևան Ղազարյանի ֆեյսբուքյան էջից