Պեկինի բժշկական համալսարանի մասնագետները պարզել են այն հիմնական գործոնները, որոնք մեծացնում են նոր տեսակի կորոնավիրուսից մահվան հավանականությունը:
Դրա համար մասնագետներն ուսումնասիրել են Ուհանի հիվանդանոցներից 191 հիվանդի կլինիկական պատկերը: Նրանցից 54-ը մահացել են, մնացածներին հաջողվել է հաղթահարել հիվանդությունը:
Բոլոր առկա տվյալները վերլուծելուց հետո բժիշկները եզրակացրել են, որ COVID-19- ից մահացության հիմնական գործոններն են ծերությունը, արյան թունավորման նշանները (սեփսիս) և արյան մակարդման հետ կապված խնդիրները:
Բացի դրանից՝ հիվանդների վիճակի վրա բացասաբար են անդրադառնում շաքարախտը, արյան բարձր ճնշումը և թոքերի ոչ ինվազիվ օդափոխումը։ Այս մասին հայտնում է «Ռամբլերը»:
Երկարատև ռեակցիան բորբոքմանը, որը պայմանավորված է իմունային համակարգի բնական տարիքային թուլացմամբ, վնաս է պատճառում սրտին, ուղեղին և այլ օրգանների: