տուն Քաղաքական Միջազգային Որքան Վրաստանը մեզ մոտ լինի, այնքան լավ մենք նրան կպաշտպանենք․ Եվրահանձնակատար

Որքան Վրաստանը մեզ մոտ լինի, այնքան լավ մենք նրան կպաշտպանենք․ Եվրահանձնակատար

187
0

da543a86fc3780c24f4057a4f3b16409

Վրաստանն ու Մոլդովան լիովին վայելում են ԵՄ-ն աջակցությունը՝ եվրաինտեգրման ճանապարհին բարեփոխումների հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Վրաստանի և Մոլդովայի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։

«Եթե Վրաստանը հավատարիմ մնա այն արժեքներին, որոնք կարևոր են ԵՄ-ի համար, կհաստատվի օրենքի գերակայությունը՝ թույլ չտալ հատվածական արդարադատություն։ Եթե երկրում լինեն ազատ լրատվամիջոցներ, ապա այն մոտ կլինի ԵՄ-ին։ Որքան Վրաստանը մոտենա ԵՄ-ին, այնքան մենք նրան ավելի լավ կպաշտպանենք»,- նշել է Ֆյուլեն՝ վստահություն հայտնելով, որ Ասոցացման մասին համաձայնագրի վերջնական ստորագրումը կլինի մեկ տարվա ընթացքում՝ նոյեմբերի 29-ի նախաստորագրումից հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here