ՀՀ արտակարգ դրություն հայտարարելուց հետո պարետատունը պարբերաբար տեղեկություն էր տալիս Հայաստան վերադարձած հայերի մասին:
Araratnews.am-ը ապրիլի 13-ին Ազգային անվտանգության ծառայություն գրավոր հարցում էր ուղարկել՝ իմանալու, թե մարտի 16-ից ապրիլի 13-ը արտերկրում ապրող մեր հայրենակիցներից քանիսին են վերադարձել Հայաստան, քանիսն են մեկնել ՀՀ-ից:
Խնդրել էինք տեղեկություն տալ ազգությամբ այլ քաղաքացիների ելումուտի մասին:
Հաշվի առնելով Հայաստանում արտակարգ դրությունը՝ ԱԱԾ-ի գրավոր պատասխանը ստացանք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետից մի փոքր ուշ: Գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ մարտի 16-ից ապրիլի 13-ը Հայաստան մուտք են գործել 15 415 հայ եւ 8053 օտարերկրացի:
Նույն ժամանակահատվածում Հայաստանից դուրս են եկել 7582 հայ եւ 18283 օտարերկրացի:
Փաստորեն, եթե համադրենք Հայաստան եկած եւ դուրս եկած հայերի վիճակագրական տվյալները, ելումուտի մնացորդը լինում է 7833:
Մինչդեռ օտարերկրացիների առումով արձանագրվել է — 10230, այսինքն՝ հեռացածները եկածներից ավելի են:
Սոնա Դավթյան