տուն Հասարակություն Որքան կլինի առողջության հարկը․ համակարգը կներդրվի 2022-ին

Որքան կլինի առողջության հարկը․ համակարգը կներդրվի 2022-ին

207
0

Կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) հայեցակարգ: Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով նշվում է, որ ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:

Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի առողջապահության հարկ:

Այս պահին Պետբյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կազմում է 106 մլրդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 123 մլրդ դրամ: Այս դեֆիցիտը լրացնելու համար էլ սահմանվում է նոր հարկատեսակը:

Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք կունենան ապահովագրական միևնույն փաթեթ՝ անկախ սոցիալական կարգավիճակից։

Նախագծում  նշվում է, որ ԱՀԱ համակարգի առկայությունը դրականորեն կազդի նաև Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից, քանզի ցանկացած ներդրող շահագրգռված է ունենալ առողջ աշխատակիցներ: