տուն Հասարակություն Առողջապահություն Որքան կարող է կորոնավիրուսով արդեն հիվանդացածը դիմադրել նոր վարակին

Որքան կարող է կորոնավիրուսով արդեն հիվանդացածը դիմադրել նոր վարակին

212
0

Մարտի 27-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվածների թվով Գերմանիան աշխարհում զբաղեցնում էր 5-րդ տեղը՝ 44 հազար մարդ: Միևնույն ժամանակ, երկրում գրանցվել է 267 մահվան դեպք, այսինքն ՝ տասն անգամ պակաս, քան Իսպանիայում, Իտալիայում և Չինաստանում: Քրիստիան Դրոստենը ղեկավարում է Բեռլինի Շարիտի հայտնի կլինիկայի վիրուսաբանության բաժանմունքը, և նա Գերմանիայի կառավարության գլխավոր բժշկական խորհրդատուներից է: Պոդկաստը միլիոնավոր գերմանացիների համար կորոնավիրուսի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրն է դարձել: Նա Zeit Online-ին տված հարցազրույցում  նկարագրել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Գերմանիայի իշխանությունների և բժիշկների կողմից համաճարակի դեմ պայքարի համար:

«Ովքեր, որ հիվանդացել են, նրանց դիմադրողականությունը, հավանաբար, կպահպանվի մինչև համաճարակի ավարտը. կարծում եմ՝ մի քանի տարվա ընթացքում: Կրկնակի վարակման դեպքում կանցնի անվնաս մրսածության պես:

Հաջորդ վարակը այլևս ծանր չի լինի: Ամենայն հավանականությամբ, նրա դեպքում կլինի նույնը, ինչ որ մյուս կորոնավիրուսների, որոնք այժմ միայն մրսածություն են առաջացնում: Մենք ստիպված կլինենք ապրել նրա հետ, բայց այս բռնկումից գոյատևելուց հետո, այն այլևս այդքան վտանգավոր չի լինի»: