տուն Քաղաքական Որքան աշխատավարձ է ստանում Մակունցը

Որքան աշխատավարձ է ստանում Մակունցը

554
0

ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը խոսեց պարգևավճարների մասին։ 

Նա նշեց, որ ամբողջ պետական համակարգում բոլորն են ստանում 30 տոկոս պարգևավճար՝ թե պատգամավորները, թե փորձագետները, թե օգնականները։

«Բայց դա ամեն ամիս չի լինում»,- ասաց Մակունցը։ 

Ինչ վերաբերում է նրան, թե ինքն ինչ աշխատավարձ է ստանում, պատասխանեց․ «Իմը ոչ հանձնաժողովի նախագահի, ոչ հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձ է, իմ աշխատավարձը սովորական պատգամավորի աշխատավարձ է»։