տուն Տնտեսական Որքան աշխատավարձ են ստանում ՀԷՑ տնօրենն ու աշխատակիցները

Որքան աշխատավարձ են ստանում ՀԷՑ տնօրենն ու աշխատակիցները

192
0

էլեկտրական

Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) աշխատակիցների միջին աշխատավարձը այսօր 200 հազար դրամ է` մինչև հարկումը: Այս մասին այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում հայտարարեց ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը: «Ես կարծում եմ, որ աշխատավարձի այսպիսի մակարդակը այնքան էլ բարձր չէ: Մենք ունենք օրինակներ, երբ որակավորված աշխատակիցներն այսօր ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Մենք այսօր խնդիր ենք դրել բարձրացնել մեր աշխատակիցների աշխատավարձերը»,- ասաց Ե. Բիբինը:

Ինչ վերաբերում է անձամբ իր աշխատավարձին, ապա Բիբինը նշեց, թե այն թիվը, որը շրջանառվում է մամուլում, չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են եղել, ըստ որի Բիբինը ամսական 40 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում և 3 ամիսը մեկ 100 միլիոն դրամ պարգևավճար շնորհում իրեն: «Ես, իհարկե, կուզեի այդպիսի աշխատավարձ ստանալ, եթե նման հնարավորություն լիներ»,- հայտարարեց Բիբինը` չասելով, թե որքան է իր աշխատավարձը: