Կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության կրած ընդհանուր վնասը 2 տարում կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար:
Bloomberg-ը՝ տալով փորձագիտական գնահատականներ հայտնում է, որ աշխարհը կներառվի 1930-ականներից ի վեր խաղաղ ժամանակների ամենախորը ռեցեսիայի մեջ այն պատճառով, որ իշխանությունները մասնավոր բիզնեսին հրահանգել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց՝ նստել տանը։ Միևնույն ժամանակ կանխտեսումների համաձայն՝ անկումը տևական չի լինի, այնուամենայնիվ տնտեսությունների համար ժամանակ կպահանջվի՝ բացթողումները լրացնելու համար։
Ինչպես աղբյուրի տեղեկությունը փոխանցում է Yerkir.am-ը, «Citigroup»-ի գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանի կարծիքով՝ համաշխարհային տնտեսության կրած վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը։ JPMorgan Chase բանկի փորձագետները վնասի չափը գնահատում են 5․5 տրիլիոն դոլար։ Նրանք մտածում են, որ զարգացած երկրներում կլինի այնպիսի տնտեսական անկում, ինչպիսիք եղել են 2008-2009 և 1974-1975 թթ․։
Միաժամանակ ԱՄՆ Morgan Stanley բանկի մասնագետները հստակեցնում են՝ զարգացած երկրներում ՀՆԱ ցուցանիշները նախաճգնաժամային մակարդակին կվերադառնան միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում։