տուն Հասարակություն Առողջապահություն Որքա՞ն ժամանակ կապրենք արտակարգ իրավիճակում

Որքա՞ն ժամանակ կապրենք արտակարգ իրավիճակում

593
0

Մարտի 27-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվածների թվով Գերմանիան աշխարհում զբաղեցնում էր 5-րդ տեղը՝ 44 հազար մարդ: Միևնույն ժամանակ, երկրում գրանցվել է 267 մահվան դեպք, այսինքն ՝ տասն անգամ պակաս, քան Իսպանիայում, Իտալիայում և Չինաստանում: Քրիստիան Դրոստենը ղեկավարում է Բեռլինի Շարիտի հայտնի կլինիկայի վիրուսաբանության բաժանմունքը, և նա Գերմանիայի կառավարության գլխավոր բժշկական խորհրդատուներից է: Պոդկաստը միլիոնավոր գերմանացիների համար կորոնավիրուսի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրն է դարձել: Նա Zeit Online-ին տված հարցազրույցում նկարագրել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Գերմանիայի իշխանությունների և բժիշկների կողմից համաճարակի դեմ պայքարի համար:

«Հնարավոր է, որ մեկ տարի հասարակությունն արտակարգ իրավիճակում ապրի: Բայց չեմ կարծում, որ նույն իրավիճակում, ինչ հիմա: Իրավիճակը հնարավոր է և անհրաժեշտ է շտկել: Որոշ սահմանափակումներ չեղարկվելու են: Բայց թոռներին, գուցե, նախքան տատիկ-պապիկներին այցելելը, անհրաժեշտ լինի թեստ հանձնել, որպեսզի համոզվեն, որ նրանց չեն վարակի»,- նշեց գերմանացի բժիշկը: