տուն Հասարակություն Առողջապահություն Որքա՞ն է դիմանում կորոնավիրուսը մակերևույթներին

Որքա՞ն է դիմանում կորոնավիրուսը մակերևույթներին

324
0

Հոնգկոնգի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որ տարածվել է ամբողջ աշխարհում, բժշկական դիմակների արտաքին մակերևույթի վրա դիմանում է մինչև 7 օր։ Այս մասին ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet հեղինակավոր բժշկական ամսագրում: South China Morning Post-ի տեղեկությունը փոխանցում է Shantnews.am-ը։

Ուսումնասիրության հեղինակները նաև պարզել են, որ կորոնավիրուսը մակերեսներից վերանում է սովորական տնային ախտահանող միջոցներից, այդ թվում` ժավելի սպիրտից։ Իսկ ձեռքերի վրայից այն հեշտությամբ անցնում է օճառով և ջրով լվանալու դեպքում։

Թղթյա մակերեսների ու անձեռոցիկների վրայից այն անհետանում է մոտ 3 ժամում, փայտի վրայից ու բամբակյա գործվածքների վրայից՝ միայն հաջորդ օրը։

Ապակե իրերի ու թղթադրամների վրա այն մնում է երկու օրից ավելի ու վերանում է միայն 4-րդ օրը։ Իսկ չժանգոտվող պողպատի ու պլաստիկի վրա այն կարող է գոյատևել 4-7 օր։