տուն Հասարակություն Որքա՞ն գումար կհատկացվի Անկախության տոնական միջոցառումներին

Որքա՞ն գումար կհատկացվի Անկախության տոնական միջոցառումներին

195
0

Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին կհատկացվի 35 մլն 950 հազար դրամ: Ինչպես գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ Կառավարության պաշտոնական կայքին, կազմակերպվել է գրավոր քվեարկություն, որի մասին որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես Կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում:

Միաժամանակ հաշվի առնելով, որ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, նախագծով առաջարկվում է գնման առարկաների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու  (ՀՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ Կարգ)  23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ չկիրառելով Կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը, 43-րդ կետի 3-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թ. ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ բաժնի 9-րդ կետով սահմանված պահանջները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here