Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարցրել է՝ Նունե Եսայանի համերգի 54 մլն դրամը նախարարության այս տարվա բյուջեով նախատեսվա՞ծ էր:
Ի պատասխան նախարարը սկսել է խոսել մշակութային միջոցառումների մասին:
«Մի հուսահատվեք, տիկին Հասմիկ, ուղղակի ասեք՝ ձեր բյուջեից էր, թե՞ ուրիշ»,- հարցը կրկնել է ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան՝ Հասիկ Պողոսյանն ասել է, որ գումարը կառավարության պահուստային ֆոնդից է հատկացվել:
Էմմա Պալյան