տուն Հասարակություն Իրավական Որտե՞ղ է ՊԵԿ նախկին նախագահի հետախուզվող որդին. ԱԱԾ տնօրենի պատասխանը

Որտե՞ղ է ՊԵԿ նախկին նախագահի հետախուզվող որդին. ԱԱԾ տնօրենի պատասխանը

364
0

«Նրանք ունեն խնդիրներ, մտածելու տեղ: Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել»,- այսօր լրագրողներին ասաց  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի մասին:

ԱԱԾ տնօրենը հերքեց այն լուրերը, թե Գուրգեն Խաչատրյանը Ռուսաստանում է:

Հիշեցնենք` «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հետախուզվում է, քանի որ նա թաքնվում է քննությունից: Խաչատրյանները, ըստ ԱԱԾ-ի, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով հափշտակություն են իրականացրել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հետևանքով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները տարբեր եղանակներով ու այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են Խաչատրյանների ընտանիքի ու նրանց ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ընկերություն: