«Երբ հստակ տեղեկություններ ունենանք, կասենք»,- այսօր լրագրողներին ասաց Ազգային անվտանգությնա ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ Միքայել Մինասյանի գտվելու մասին հարցին պատասխանելիս:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:
Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է դեռևս մարտ ամսին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։