տուն Հասարակություն Իրավական Որտե՞ղ է մահացած երեխայի դին. ահազանգում է նորածնի մայրը

Որտե՞ղ է մահացած երեխայի դին. ահազանգում է նորածնի մայրը

1477
0
Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի  Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել,  անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։

«Խաբեություն է, ես երեխայիս դին չեմ տեսել, ինձ տեղեկացրեցին, որ ոչ մի լաբորատորիայում չկա»,- hraparak.am-ի հետ զրույցում ասել է Հայկուհին։

Ըստ տեղեկության՝ նա ամեն ինչ կասկածում է՝ սկսած օրգանների վաճառքից, վերջացրած նրանով, որ իր երեխան ողջ է։

Կինը մեր զրույցի պահին ոստիկանների ուղեկցությամբ ուղևորվում էր դիահերձարան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here