տուն Քաղաքական Միջազգային ԵՄ հետ առանց անցագրի ռեժիմի մեջ մտնելու համար՝ անհրաժեշտ է օրինականացնել միասեռ...

ԵՄ հետ առանց անցագրի ռեժիմի մեջ մտնելու համար՝ անհրաժեշտ է օրինականացնել միասեռ ամուսնությունները. Ուկրաինայի վարչապետ

209
0

3bb5ea438b_214811

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Եվրամիության հետ առանց անցագրի ռեժիմ ստանալու համար Ուկրաինան պետք է օրինականացնի միասեռ ամուսնությունները եւ օրենք ընդունի սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների հավասարության համար։ Այս մասին տեղեկացնում է «Украинская правда»-ն։

«Ընդդիմադիր առաջնորդները հեքիաթներ են պատմում այն մասին, թե մենք կստորագրենք Եմ ասուցացման համաձայնագիրը եւ վաղը, առանց անցագրի գնալու ենք Եվրոպա։ Նման բան գոյությունի չունի։ Դրա համար մենք պետք է օրինականացնենք միասեռ ամուսնությունները եւ սեքսուալ փոքրամասնությունների հավասարության մասին օրենք ընդունենք։ Երբ մեր առաջ հարց էր ծառացել՝ ստորագրել ԵՄ պայմանագիրը եւ վաղը սնանկ ճանաչվել՝ մենք այդ քայլին չգնացինք»,- հայտարարել է Ազարովը։

Այդ ամենի հետ մեկտեղ, նա հավաստիացրեց, որ ուկրաինացիները դրան պատրաստ չեն, բացի այդ եկեղեցին էլ չի ողջունում նման քայլերը։
Դրա հետ մեկտեղ վարչապետը հավելեց, որ «դա բացարձակապես չի նշանակում, որ մենք խաչ ենք քաշել եվրոպական, ինչպես ասում են, «երազանքի» վրա»։

Նա նաեւ ընդգծեց, որ իրենց (իշխանությունների- խմբ.)՝ ցուցարարների հետ «ե´ւ նպատակները,    ե´ւ խնդիրներն ընդհանուր են, եւ ամբողջ երկիրը, բացի Կիեւից հանգիստ ապրում է, իսկ այս զարգացումները (ցույցերը- խմբ.) կատարվում են միայն մայրաքաղաքում։ Եվ մենք պետք է թույլ տանք, որ Կիեւն էլ հանգիստ ապրի»,- ասել է Ազարովը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here