տուն Լուրեր Որոտանի հիդրոկայանի վաճառքը կոռուպցիոն և հակաօրինական գործարք է. Արամ Մանուկյան

Որոտանի հիդրոկայանի վաճառքը կոռուպցիոն և հակաօրինական գործարք է. Արամ Մանուկյան

83
0

Tatev ges

Այսօր Ազգային Ժողովում ՀԱԿ խմբկացության պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթում անդրադարձավ Որոտան հիդրոկասկադի վաճառքի հետ կապած 4 խախտմանը:

«Որոտանի հիդրոկասկադի վաճառքի մասին 4 խախտումը ցույց են տալիս այդ գործարքի կոռուպցիոն և հակաօրինական լինելը: Մեր պայքարը այդ անօրինական գործարքի դեմ փաստում է, որ սրանով տեղի է ունենում պետական գույքի կողոպուտ և վնասում նաև հայ-իրանական հարաբերությունները: Վաճառքի գինը 180 մլն դոլար է, մինչդեռ դրա իրական արժեքը տասն անգամ ավելին է: Գումարած ՀԷԿ-երի արժեքը: Կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել խայտառակ մասշտաբների կողոպուտ: Երկրորդըˋ ջրամբարների օգտագործման անօրինականությունն է: Իրանի հետ կապված խնդիրը կայանում է նրանում,  որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող իրագործվել էկելտրամատակարարման գործընթացներում: Եվ վերջինն այն, որ Ազգային ժողովը շրջանցել են՝ Որոտանի հիդրոկասկադի վաճառքի գործարքը չի ներկայացվել ԱԺ-ի հաստատմանը»,-ասաց Մանուկյանը: