տուն Սպորտ Որոշ ֆուտբոլիստների գլուխը պետք է պոկել. Սպարտակի պաշտպան

Որոշ ֆուտբոլիստների գլուխը պետք է պոկել. Սպարտակի պաշտպան

102
0

IMG_0084copy

Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Կիրիլ Կոմբարովը «Կուբանի» հետ խաղից հետո (0:2) հայտարարել է, որ իր թիմակիցներից ոմանց գլուխները պետք է «պոկել»: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Այսպիսով, Կոմբարովը դժգոհություն է հայտնել իր որոշ թիմակիցների թուլամորթ խաղի համար:

«Կարծես` վատ չէինք խաղում, ունեինք պահեր: Սակայն կրկին մանկական սխալներ արեցինք: Դրանք նույնիսկ սխալներ էլ չեն: Մարդիկ ուղղակի չեն վազում հետ: Չգիտեմ էլ, թե դրա համար ինչ են անում: Երևի, միայն գլուխ է պետք պոկել», — ասել է «Սպարտակի» պաշտպանը:

Տեղեկացնենք, որ այս խաղից հետո «Սպարտակը» զրկվել է այս մրցաշրջանում մեդալներ նվաճելու հնարավորությունից: