տուն Քաղաքական Հայաստան Որոշ սննդամթերքների ներմուծումը նվազել է. Գեորգի Ավետիսյան

Որոշ սննդամթերքների ներմուծումը նվազել է. Գեորգի Ավետիսյան

231
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մամուլի ասուլիսը:

Թեման՝ արտակարգ իրավիճակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները, սահմանային հսկողությունը, քաղաքացիների ահազանգերը:

Ասուլիսի ներածական հատվածում Գեորգի Ավետիսյանն ասաց, որ տեսուչներն այցելել են մայրաքաղաքում 500, իսկ մարզերում՝ 3600 խանութներ: Հետևել են խանութներում հերթերի գոյացմանը, դիմակների, ձեռնոցների, մեկանգամյա օգտագործման սրբիչների առկայությունը:

Մեյմանդարի շուկայում այն քաղաքացիներին, ովքեր չեն ունեցել դիմակ ու ձեռնոցներ, չեն թույլատրվել աշխատել: Մշտադիտարկումներ են իրականացրել մարզերի թվով 17 շուկաներում, որոնց հիմնական մասը չի գործում։

Տեսչական մարմնի կողմից անցկացվել են մոնիթորինգներ ՀՀ ներմուծման և արտահանման վերաբերյալ: Որոշ սննդամթերքների ներմուծումը նվազել է, արտահանումը` ավելացել:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացնում է նաև, որ վերահսկվելու են նաև օնլայն վաճառքները:

Հայկ Մագոյան