տուն Քաղաքական Որոշ ուժեր չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունը․ ԱԽ քարտուղար

Որոշ ուժեր չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունը․ ԱԽ քարտուղար

173
0

Հայաստանի համար նոր իրավիճակներ են, և մենք պետք է ավելի շատ խոսենք ժողովրդավարության զարգացման, պահպանման և կայացման մասին։ Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերը կգան իշխանության, այլ այն, որ նրանք չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունը և հասարակության մեջ պառակտումներ են մտցնում՝ խնդիրներ ստեղծելով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր վերջին հրապարակմանը, որում նա խոսել էր հասարակությունը պառակտող երևույթների մասին։

Գրիգորյանը նշեց, որ քննարկումներ են ծավալում խնդրին լուծում տալու համար․ «Ես հրապարակման մեջ անդրադառնում եմ, որ այս խնդրի լուծումը նման է ածելիի ծայրով քայլելուն, և շատ նուրբ է այդ սահմանը»։

Դիտարկմանը՝ ո՞ր ուժերին նկատի ունի, ԱԽ քարտուղարը չհստակեցրեց․ «Բնականաբար, դրանք հիմնականում արտախորհրդարանական ուժերն են»։