ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այօսր ԱԺ-ում անդրադարձել է Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին և Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին։
«Գաղտնիք չէ, որ փաստացի Հրայր Թովմասյանը և դատական իշխանության որոշ ներկայացուցիչներ մնացել են նախկին իշխանության «վերջին բաստիոնը», որովհետև ժամանակին նշանակվել են, որպեսզի սպասարկեն: Ինչ վերաբերում է պարոն Բաբլոյանին, մեծագույն ցավով եմ վերաբերվում մեղադանքին, բայց օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց պարոն Սիմոնյանը: