տուն Սպորտ Որոշ թենիսիստուհիներ այնպես են բղավում, կարծես ննջարանում լինեն, այլ ոչ թե կորտում....

Որոշ թենիսիստուհիներ այնպես են բղավում, կարծես ննջարանում լինեն, այլ ոչ թե կորտում. Բորիս Բեյքեր

159
0

boris-becker-img10080_668

Աշխարհի նախկին առաջին ռակետ գերմանացի Բորիս Բեքերը, ով օրերս դարձել է սերբ Նովակ Ջոկովիչի մարզիչը, կարծիք է հայտնել թենիսի խաղերի ժամանակ մարզիկների կողմից արտաբերվող բղավոցների մասին: Նա այդ ձայները համեմատել է սեռական հարաբերությունների ժամանակ արտաբերված ձայների հետ:

«Որոշ աղջիկներ այնպես են գոռում, կարծես գտնվում են ննջասենյակում, այլ ոչ թե կորտում: Դա կանացի չէ, նրանք չպետք է դա անեն: Ի՞նչ են դրանով ցանկանում ասել ներկաներին: Դա արատավոր սովորություն է, որը ձեռք է բերվում մանկության տարիներին: Աղջիկները պետք է հրաժարվեն դրանից», — ասել է Բեքերը:

Նա նաև անդրադարձել է տղամարդկանց. «Ո՞վ էր իմ մրցակիցներից ամենաաղմկոտը: Ամերիկացի Բրեդ Գիլբերտը: Նա, իհարկե, չեր բղավում, սակայն բերանն էլ երբեք չէր փակում: Նա չէր կարողանում դադար վերցնել, և անընդհատ խոսում էր իմ, մրցավարի, հանդիսատեսի հետ: Մի անգամ նրան ասացի, որ ձայնը կտրի ու այլևս չխոսի»,- ասել է Բեքերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here