Մարտին Սկորսեզեի «Գայը Ուոլսթրիթից» ֆիլմի ցուցադրությունը արգելվել է Մալազիայում և Նեպալում, իսկ Հնդկաստանում կցուցադրվի միային կրճատված տարբերակով, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Լիբանանում ևս ֆիլմը կցուցադրվի առանց որոշ տեսարանների, իսկ Սինգապուրում ֆիլմը թույլատրել են ցուցադրել՝ միայն խիստ տարիքային սահմանափակում մտցնելով:
Այս արգելքների պատճառը երեք ժամ տևող ֆիլմում առկա սեքսուալ բաց տեսարաններ են, ինչպես նաև ֆիլմում բազմիցս հնչող կոպիտ արտահայտությունները: