Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն հրավիրած ասուլիսում անդրադարձավ ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսատուրքերով բժշկական պարագաներ ներմուծելու որոշմանը
Նա նշեց, որ մարտի 16-ին տեսակոնֆերանսի միջոցով իրականացված ԵԱՏՄ խորհրդի նիստում ՀՀ կառավարության առաջարկությամբ հաստատվեց որոշում, համաձայն որի՝ մի շարք ապրանքներ, որոնք ունեն բժշկական նշանակություն, դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են ներկա իրավիճակում, կներմուծվեն ողջ ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսատուրքերով:
«Այս որոշումը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը, հնարավոր է, որ անհրաժեշտությունից ելնելով այն երկարացվի: Եվ որոշումն ուժի մեջ կմտնի վերջնական հաստատումից հետո 10 օրվա ընթացքում, բայց կտարածվի մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Ցանկը կարող ենք ներկայացնել, սակայն ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո հասանելի կլինի»,- ասաց նա:
Անդրադանալով Իրանի հետ բեռնափոխադրումների ռեժիմին՝ փոխնախարարը նշեց, որ կա պարետի կողմից սահմանված ցանկ այն ապրանքների նկատմամբ, որոնց արտահանումը, փոխադրումը ՀՀ կամ Իրան, իրականացվում է: Դրանք են՝ բժշկական նշանակություն ունցեցող սարք-սարքավորումներ, դեղամիջոցեր, որն իրականցվում է Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: Իսկ մնացած այլ ապրանքների ցանկը սահմանված է ՊԵԿ կողմից՝ կախված սահմանի թողունակությունից: Ապրանքների ցանկն այս պահին սահմանափակ է, բայց դրանք այն ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են ՀՀ տնտեսվարողների համար՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար: Ցանկը պարբերաբար վերանայվում է, և հնարվոր է, որ այս շաբաթվա ընթացքում նույնպես ավելացումներ տեղի ունենան:
Նա նշեց, որ բեռնափոխադրումները թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանափակվել են, բայց Վրաստանի հետ նույնպես սահմանը գործում է:
«Եվ այս պահի դրությամբ Վերին Լարսի անցակետը գործում է, կան որոշակի դժվարություններ՝ կապված Վրաստանում կուտակված հայկական մեքենաների հետ, որը պայմանվորված է եղել առատ ձյան հետևանքով անցակետի փակ լինելու հետ»,- ասաց Սիմոնյանը: