ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը մի շարք առաջատար երկրներում գրեթե կրկնակի նվազել է։ Այս մասին հաղորդում է Pew Research Center հետազոտական կենտրոնը, որն ուսումնասիրություն է անցկացրել աշխարհի 43 երկրներում։
Վարկանիշի անկում է գրանցվել Գերմանիայում, Ճապոնիայում, Բրազիլիայում և Արգենտինայում։ Գերմանիայում նման անկումը պայմանավորված է լրտեսական սկանդալով, երբ պարզվել է, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները լրտեսել են Գերմանիայի ղեկավարներին։ Հարցված 43 երկրներից ԱՄՆ-ի նախագահի գործողությունները դրական են գնահատում 27-ում։ Ֆրանսիայում նրա վարկանիշը կազմում է մոտ 80 տոկոս, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում՝ մոտ 75։
Ամենասուր քննադատության Օբաման ենթարկվում է Արևելքում։ Նրա գործողություններին աջակցում են պակսիտանցիների ընդամենը 7 տոկոսը, պաղեստինցիների՝ 13, իսկ եգիպտացիների՝ 19 տոկոսը։