տուն Քաղաքական Հայաստան «ԱՅՈ» ասելով` ժողովուրդը ևս մեկ անգամ կվերցնի իշխանության ղեկը

«ԱՅՈ» ասելով` ժողովուրդը ևս մեկ անգամ կվերցնի իշխանության ղեկը

333
0

Մեր երկրում սահմանադրական բարեփոխումները կիրականանան հանրաքվեի միջոցով: Իշխանությունը, կառավարության ղեկավարի գլխավորությամբ, սկսել է «Այո»-ի քարոզարշավը:

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները ապրիլի 5-ին, քվեարկության միջոցով, կհաստատեն իրավական արդարությունը: Պետական ամենաբարձր ամբիոններից հնչած այս բովանդակությամբ տեքստը հասարակության լայն շերտերի համար այնքան էլ հասկանալի ու ըմբռնելի չէ: Հասարակ ժողովրդին հետաքրքրում է, թե ինչ դրական փոփոխություններ են տեղի ունենալու իրենց կյանքում հանրաքվեից հետո:

ՀՀ վարչապետն այս օրերին արձակուրդ է վերցրել եւ սկսել «Այո»-ի քարոզարշավը` հանրությանը բացարտրելու սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Հանրաքվեին միայն «Այո» ասելու դեպքում երկրում կհաստատվի օրենքի գերակայություն, իրավական արդարություն, և ի վերջո դատական համակարգը կազատվի իշխանության լծից` դառնալով ազատ ու անկախ իրավական մարմին: Եվ այս կերպ իշխանության ղեկը ժողովուրդը ևս մեկ անգամ կվերցնի իր ձեռքը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Մեղրիում քարոզարշավի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հանրաքվեի միջոցով վերջ կդրվի նախկին իշխանական մնացորդների գոյությանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նկատեց, որ համակարգը մաքրելու համար իրենք ունեին մի քանի տարբերակ. իրավական պետություն ունենալու համար իրենք բռնել են խնդրի գլխից, ու հանրաքվեի միջոցով միայն հնարավոր կլինի ազատվել նախկին ռեժիմից:

Ըստ իշխանականների՝ ժողովրդի ձեռքով եկիրը կմաքրվի նախկիններից: Եվ ինչպես ժողովուրդն ընտրեց իր վարչապետին, իր երկրի խորհրդարանի պատգամավորին, այնպես էլ կորոշի ՍԴ-ի և ՍԴ դատավորների հարցը, քանի որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Հայկ Մագոյան