Car.ru-ն ներկայացրել է քիչ բենզին ծախսող ավտոմեքենաների հնգյակը։
Առաջին տեղում Suzuki Ignis-ն է, որն ունի 1.2 լ աշխատանքային ծավալով շարժիչ։ Այդ պատճառով 100 կմ-ի համար տնտեսում է 3.9լ բենզին։
Հաջորդը ճապոնական արտադրության Suzuki Celerio-ն է` բենզինի ծախսը` 4.07 լ` 100 կմ-ի համար։
Եռյակը եզրափակում է Volkswagen Up-ը, որի շարժիչն ունի 75 ձիաուժ հզորություն, բենզինի ծախսը` 4.2լ 100 կմ-ի համար։
Չորրորդը VAG կոնցեռնի Skoda Citigo-ն է` 4.26լ` 100 կմ-ի համար։
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Suzuki Baleno-ն, որն ունի նույն չափորոշիչները։