ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը Պետդումայի լիագումար նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ երկրում կան բոլոր աղբյուրները ՌԴ նախագահի առաջադրած խնդիրները լուծելու համար:
Նրա խոսքով, իր պաշտոնավարման դեպքում մտադիր է ավելացնել գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, խթանել ազգային նախագծերը, բարելավել ներդրումային մթնոլորտը, սահմանել ռեգիոնների հետ փոխհարաբերությունների հստակ համակարգ:
Մեկնաբանելով նախագահի ուղերձի բովանդակությունը՝ Միշուստինը նկատել է, որ դա պետք է դիտել որպես սոցիալական արդարության ծրագիր՝ հիմնված ավանդական արժեքների և մարդկանց նկատմամբ վերաբերմունքի վրա:
«Առաջին տեղում երեխաների, ընտանիքների նկատմամբ հոգատարությունն է, նրանց կենսամակարդակի բարձրացումը»,- հավելել է ՌԴ վարչապետի թեկնածուն: