Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է, գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին:
Araratnews.am-ը կապ հաստատեց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի հետ՝ պարզելու նրանց հետագա քայլերը։
Պետրոսյանը նշեց, որ դեռևս չի կարող հստակ պատասխանել հետագա քայլերի մասին և առաջիկայում պատրաստվում են ասուլիսով հանդես գալ՝ ներկայացնելու անելիքները։
Հարցին՝ ինչպես է այս ամենին վերաբերում Դավիթ Սանասարյանը, Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող նրա փոխարեն մեկնաբանություն տալ։
Նշենք, որ Դավիթ Սանասարյանն արդեն մի քանի օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին։