տուն Հասարակություն Որն է ամենալավ էժան սմարթֆոնը

Որն է ամենալավ էժան սմարթֆոնը

400
0

«Ռոսկաչեստվո» կազմակերպության փորձագետները նորացրել են սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը եւ նշել՝ որոնք են ամենաէժան մոդելները։

Այս պահի դրությամբ ամենալավը ճանաչվել է Realme 5 Pro-ն։ Փորձագետները նշել են, որ թեեւ նրա տեսախցիկի պարամետրերն իրենց չափորոշիչներով զիջում են այլ մոդելների, էկրանի տեսանելիության անկյունն էլ փոքր է, սակայն սարքը աչքի է ընկնում հզոր պրոցեսորով, մեծ էկրանով եւ մատչելի գնով։

Հաջորդը Honor 20 Pro-ն է, որը դարձյալ զիջում է իր նկարահանման որակով, սակայն բավականին մեծ արդյունավետություն ունի, ջրակայուն է։ Փորձագետները նշել են, որ այն շատ բաներով առաջ է անցել Samsung Galaxy S9-ից։

Կազմակերպության ուսումնասիրություններում նշվում է, որ ժամանակակից համեմատաբար էժան սարքերը կարող են մրցակից լինել թանկ մոդելներին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նորացված աղյուսակի առաջին տասնյակում դարձյալ գերակշռում են թանկարժեք մոդելները։

Առաջին տեղում iPhone 11 Pro Max-ն է, երկրորդում՝ Samsung Galaxy S10+, երրորդ հորիզոնականում՝ Samsung, Galaxy Note 10+։