Դեպքը պատահել է ԱՄՆ-ում՝ Թենեսի և Հյուսիսային Կարոլինա նահանգների սահմանին։ Վայրի որմզդեղնը փչացրել է լուսանկարչի տրամադրությունը, որը որոշ հեռավորություն պահպանելով՝ փորձում էր նկարել կենդանուն։ Որմզդեղնը մոտեցել է, սկսել է հոտոտել ֆոտոխցիկը, ապա հանկարծ ագրեսիվ դարձել ու եղջյուրներն ուղղել լուսանկարչի վրա։